Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • «Իրավական պետություն կառուցելու համար կայացած ընդդիմություն պետք է ունենալ»

    «Իրավական պետություն կառուցելու համար կայացած ընդդիմություն պետք է ունենալ»

    18.04.2013| 17:13
    Այսօր «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նշեց, որ հնարավոր է ավագանու մակարդակով ընդդիմության համախմբում տեղի ունենա. «Նախագահական ընտրություններում ընդդիմության համախմբում տեղի չունեցավ, քանի որ ընդդիմադիր քաղաքական ուժերը գործունեության բոլորովին տարբեր պլատֆորմներ ունեն, սակայն համայնքային մակարդակով համախմբումը հնարավոր եմ համարում»:
  • Իսկ ո՞րն է ԲՀԿ-ի պաշտոնական գիծը

    Իսկ ո՞րն է ԲՀԿ-ի պաշտոնական գիծը

    18.04.2013| 17:12
    Սերժ Սարգսյանի երդմնակալությունից գրեթե տասն օր անց էլ լրագրողական հանրությունն ուզում է պարզել՝ ԲՀԿ-ն շարունակում է մնալ այլընտրա՞նք, դառնում է ընդդիմությո՞ւն, թե՞ շարունակում է մուկն ու կատու խաղալ ՀՀԿ-ի հետ: ՀԱԿ համակարգողից ՀԱԿ փոխնախագահ դարձած Լևոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, չի շնորհավորել, Գագիկ Ծառուկյանն էլ չի շնորհավորել նրան, իսկ ԲՀԿ-ից մասնակցած գործարարներն էլ կուսակցության պաշտոնական գծից շեղվածներն են:
  • «Սոցիալական խնդիրները կլուծվեն, եթե ոչ իշխանական ուժերը միավորվեն»

    «Սոցիալական խնդիրները կլուծվեն, եթե ոչ իշխանական ուժերը միավորվեն»

    18.04.2013| 16:05
    «40 օլիգարխ ԱԺ-ում և 40 տոկոս աղքատություն Հայաստանում. դա սարսափելի է: Սոցիալական խնդիրները կլուծվեն, եթե հետընտրական շրջանում ոչ իշխանական ուժերը միավորվեն»,-այսօր ասուլիսում կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ:
  • Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է ձայների վերահաշվարկ

    Վենեսուելայի ընդդիմությունը պահանջում է ձայների վերահաշվարկ

    18.04.2013| 11:30
    Վենեսուելայի ընդդիմությունը պաշտոնապես դիմել է համապատասխան մարմիններին՝ կիրակի օրը տեղի ունեցած նախագահի արտահերթ ընտրությունների ձայների վերահաշվարկի համար։
  • ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին նախապայմաններ է առաջարկել

    ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ին նախապայմաններ է առաջարկել

    18.04.2013| 11:27
    Հյուսիսային Կորեայի ազգային պաշտպանության կոմիտեն ԱՄՆ իշխանություններին մի շարք նախապայմաններ է առաջադրել, որոնց իրականացումից հետո միայն Փհենյանը կհամաձայնի գնալ բանակցությունների։ Այդ նախապայմանների մեջ են մտնում ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և Հարավային Կորեայի ու ԱՄՆ համատեղ զորավարժությունների դադարեցումը։
  • Բաշար Ասադ. Արևմուտքը կվճարի Սիրիայում գրոհայիններին աջակցելու համար

    Բաշար Ասադ. Արևմուտքը կվճարի Սիրիայում գրոհայիններին աջակցելու համար

    18.04.2013| 11:24
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Արևմուտքը դեռ կվճարի իր երկրում հրահրված ռազմական հակամարտությունում «Ալ Կաիդային» աջակցելու համար։ Հեռուստատեսային հարցազրույցում Ասադը Սիրիայում տիրող իրավիճակը համեմատել է Աֆղանստանում ամերիկացիների կողմից իսլամիստներին ցուցաբերած օգնության հետ։
  • Տեխասում պայթյունից 70 մարդ է մահացել

    Տեխասում պայթյունից 70 մարդ է մահացել

    18.04.2013| 11:23
    ԱՄՆ Տեխաս նահանգում գտնվող Ուեսթ քաղաքի պարարտանյութերի գործարանում հզոր պայթյունի հետևանքով զոհվել է մոտ 70 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ։ Պայթյունի պատճառներն առայժմ պարզ չեն։ Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ մի քանի շենքերում նաև հրդեհ է բռնկվել, որտեղ կարող են մարդիկ լինել։
  • Վստահե՞նք ոստիկաններին

    Վստահե՞նք ոստիկաններին

    17.04.2013| 17:43
    Ոստիկանությունը նպատակ ունի մեծացնել համակարգի նկատմամբ հանրային վստահություննը: Նույն նպատակին էին ուղղված այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումները, որի ընթացքում քաղաքացիական հատվածը խիստ քննադատում, ելույթներ էր ունենում, իսկ ոստիկանության ներկայացուցիչները փորձում էին այդ ամենի «տակից» դուրս գալ: Ապրիլի 9-ի իրադարձությունների համատեքստում բավականին հարցեր հնչեցին ոստիկանների գործողությունների իրավաչափ լինելու առնչությամբ:
  • Նոր Զելանդիան էլ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

    Նոր Զելանդիան էլ օրինականացրեց միասեռականների ամուսնությունը

    17.04.2013| 17:40
    Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է համապատասխան օրենք, որի համաձայն օրինականացվում են միասեռ ամուսնությունները։ Նոր Զելանդիան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որ գնաց նման քայլի։ Հարյուրավոր միասեռականներ էին երեքշաբթի երեկոյան հավաքվել խորհրդարանի շենքի մոտ՝ ողջունելով խորհրդարանի ընդունած այս օրենքը։ Նրանք այն անվանում են պատմական։
  • Եթե մի բան երկրորդ անգամ է եղել, էլի կլինի

    Եթե մի բան երկրորդ անգամ է եղել, էլի կլինի

    17.04.2013| 15:24
    Քաղաքական շրջանակներում խոսակցություններ կան, որ չի բացառվում այս ընտրություններում ընտրակաշառքը հասնի աստղաբաշխական թվերի ու եթե խորհրդարանականում մաքսիմումը քսան հազար էր, ապա հիմա խոսվում է հարյուր դոլարի մասին: Մեր տեղեություններով` իշխանությունները փորձում են հասկանալ` ՙկույս մնալու և հաճույք ստանալու՚ ինչ մեխանիզմներ կիրառեն, որպեսզի իրավիճակը վերահսկելի լինի: Առաջարկներ են հնչում նաև ընդհանրապես թույլ չտալ կաշառք բաժանել, ինչն անիրական է: